Հայաստանում վաղը անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հայաստանում վաղը անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրությունների քարոզարշավը մեկնարկել էր նոյեմբերի 26-ից եւ շարունակվել մինչեւ դեկտեմբերի 7-ը։ Այսօր Հայաստանում լռության օր է։

Վաղը՝ դեկտեմբերի 9-ին ժամը 08.00-ից մինչեւ 20.00 Հայաստանի ամբողջ տարածքում կբացվեն թվով 2010 ընտրական տեղամասեր, որտեղ երկրի չափահաս քաղաքացիները ընտրելու են հետհեղափոխական Հայաստանի առաջին խորհրդարանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: