Ախալցխայում այս պահին ընթանում է Մավր Մկրտչյանի, Գուրգեն Դաբաղյանի, Գեւորգ Մարտիրոսյանի եւ Սեւակ Ամրոյանի համերգային ծրագիրը

Ախալցխայի դրամատիկական թատրոնի շենքում այս պահին ընթանում է Մավր Մկրտչյանի, Գուրգեն Դաբաղյանի, Գեւորգ Մարտիրոսյանի եւ Սեւակ Ամրոյանի «Քեզ համար Ջավախք» համերգային ծրագիրը: Համերգին մասնակցում է Ախալցխայի բնակչությունը ամբողջ շրջանից: Համերգային ծրագիրը ուղեկցվում է նաեւ պարային ծրագրով:

Համերգային երեկոն անչափ դուր եկավ մասնակից մարդկանց, հանդիսատեսը երջանիկ էր:

«Ես շատ ուրախ եմ ու երջանիկ, ինձ շատ դուր եկավ այս համերգը եւ ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կազմակերպեցին այս համերգը ու մեզ հաճելի երեկո նվիրեցին»,-ասում է հայկական դպրոցի պարային խմբի անդամ Լեյլա Համբարյանը:

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին նմանատիպ համերգային ծրագիր էր տեղի ունեցել Նինոծմինդայի մշակույթի տանը, իսկ վաղը համերգ տեղի կունենա Ախալքալաքում: