Սահմանափակ կարողությունների տեր անձինք անվճար կստանան ինքնության քարտեր

Արդարադատություն նախարարության նախաձեռնությամբ սահմանափակ կարողությունների տեր անձիք կարող են անվճար ստանալ ինքնության քարտեր: Այս  ծրագրի մասին հայտարարել է  Թեա Ծուլուկիանին  Արդարադատության նախարարությունում անցկացված բրիֆինգի ժամանակ:  Սահմանափակ կարողության  կարգավիճակը հաստատող փաստաթղթի  ներկայացման դեպքում, չափահասները լրիվ անվճար կարող են ստանալ անձնագիր, իսկ անչափահասները, համապատասխան  վկայագրի ներկայացման դեպքում, կարող են անվճար ստանալ անձնագրի էլեկտրոնային տարբերակը:

Սահմանափակ կարողությունների տեր անձիք կարող են օգտվել այս ծրագրից 2018 թվականի դեկտեմբերի 10-ից մինչեւ 2019 թվականի հունվարի 10 ներառյալ: Անվճար ինքնության քարտեր  ստանալու համար քաղաքացիները պետք է դիմեն արդարադատության տուն, պետական ծառայությունների զարգացման գործակալության շրջանային ծառայություններին կամ հասարակական կենտրոններին  եւ ներկայացնեն ՍԿ կարգավիճակը հաստատող փաստաթուղթ:

Նրանք կազատվեն նաեւ ֆոտոնկարի արժեքը մուծելուց եւ պատրաստ փաստաթուղթը կստանան 10 աշխատանքային օրից: