Ախալցխայում ընթանում է Թամար Թագուհու արձանի մոտ գտնվող շրջանաձև երթևեկության հատվածի վերանորոգումը

Ախալցխայում շարունակվում են ճանապարհային վերանորոգման աշխատանքներ, որը իրականացնում է մրցույթը հաղթած «ՍՊԸ ճանապարհային շինարարական ղեկավարություն N2» կազմակերպությունը: Ներկա պահին ընթանում է Կոստավա փողոցի վրա Թամար Թագուհու արձանի մոտակա տարածքում գտնվող շրջանաձև երթևեկության հատվածի վերանորոգման աշխատանքները:

ՍՊԸ ճանապարհային շինարարական ղեկավարության N2-ի գործավար Թենգիզ Զեդգինիձեն մեզ հետ զրույցում նշեց հետեւյալը. «Մեր կազմակերպությունը հաղթել է ճանապարհների վերանորոգման մրցույթը եւ ասֆալտապատել Ռուսթավելի եւ Կոստավա փողոցները, իսկ հիմա վերանորոգում ենք Թամար  Թագուհու արձանի մոտ գտնվող շրջանաձև երթևեկության հատված: Շինարարական աշխատանքները կավարտվեն մի քանի օրից»: