Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում անցկացվեց ֆոկուս խմբերի հետազոտության արդյունքների ներկայացում

Դեկտեմբերի 12-ին Ախալցխայի Ժողովրդավարության ներգրավման կենտրոնում  Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը հասարակությանը ներկայացրեց տեղական գործընթացներում  քաղաքացիների ներգրավվածության եւ տեղեկացված լինելու հետազոտության արդյունքը:

2018 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ կազմվեցին ֆոկուս խմբեր Ախալցխայի շրջանում:

Հետազոտության նպատակն էր տեղական կարիքների հետազոտումը, տեղական գործընթացներում  քաղաքացիների տեղեկացված լինելու եւ ներգրավվածության մեխանիզմի ուսումնասիրումը:

Ինչպես նշում է Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնի տնօրեն Մարինա Կուպատաձեն՝  ըստ հետազոտության արդյունքների շատ հարցերում համընկնում են տեղական իշխանությունների եւ բնակչության կարծիքները, թե ինչպես պետք է զարգանա Ախալցխան, ինչ խնդիրներ կան եւ  ինչ մարտահրավերներ կան: Եվ բնակչությունը եւ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ նրանց պետք է համագործակցեն որոշումների կայացման ընթացքում:

Ուսումնասիրությունների հրապարակման ժամանակ բազմաթիվ կետերի ցանկում նշվեց նաեւ ազգային փոքրամասնությունների ներգրավածության պակասը տեղական ինքնակառավարման մարմիններում, որը հարցումների ժամանակ բարձրացվել էր հայկական կազմակերպությունների եւ հասարակության կողմից:

Տեղական ինքնակառավարությունը պատրաստ է համագործակցել հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցի հետ, որպեսզի առաջընթաց արձանագրվի միասնական համաձայնության հասնելու գործում:

Հետազոտության արդյունքների հրապարակումից հետո Սամցխե-Ջավախքի մեդիա կենտրոնը մտադրված է աշխատել ոչկառավարական կազմակերպությունների, սակրեբուլոյի, քաղաքապետարանի եւ հասարակության այլ անդամների հետ, որպեսզի բնակչությունը եւ իշխանությունը մոտենան միմյանց եւ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում: