Վրաստան-Հայաստան սահմանի հատվածում որոշ մեքենաների երթեւեկությունը սահմանափակված է

Ախալցխայից դեպի Հայաստան սահմանի 90-112 կմ հատվածում ձնաբքի  պատճառով կցորդավոր տրանսպորտի շարժումը արգելված է:

Բարդ եղանակային պայմանների պատճառով միջազգային նշանակություն ունեցող Ախալցխա-Նինոծմինդա ճանապարհը դեպի  Հայաստանի սահմանի արգելված է կցորդներով և կիսակցորդավոր մեքենաների երթեւեկության համար, ինչպես նաեւ  30 հոգուց ավել մարդկանց համար նախատեսված մեքենաների համար: Մնացած տեսակի մեքենաների համար ճանապարհը ազատ է: