Վրաստանի դեմ Ստրասբուրգի դատարանում ներկայացված 2008 թվականի պատերազմի մասին հայցերը ճանաչվել են անթույլատրելի

«Այսօր Ստրասբուրգի դատարանը հրապարակել է երեք վճիռ կապված ՝ «Ջիոեվա և այլոք Վրաստանի դեմ», «Կուդուխովա Վրաստանի դեմ» և «Նանիևա և Բեգաևը Վրաստանի դեմ» գործերով: Գործերը վերաբերում են Ցխինվալիի շրջանում բնակվող քաղաքացիների հայցերին, առ այն, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ վրացական կողմի գործողությունները վտանգ են սպառնացել նրանց կյանքին և վնասվել է նրանց ունեցվածքը»,-ասված է նախարարության լրատվության մեջ:

Դրա հետ մեկտեղ, արդարադատության նախարարության փոխանցմամբ, եվրոպական դատարանը հայցերը ճանաչել է անթույլատրելի, ապացույցների բացակայության պատճառով: