Վրաց-հայկական սահմանը փակած երիտասարդներին կընդունեն ՀՀ կառավարությունում

Aliq.ge-Ջավախքի մոտ 200 երիտասարդ այսօր փակել էր վրաց-հայկական սահմանը: 

Նրանք պահանջում էին հանդիպում Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ:

«Մենք պահանջում ենք ՀՀ-ի կառավարությունից հանդիպել և լուծում տալ Հայաստանի քաղաքացիություն ստացած և այժմ հետախուզման մեջ գտնվող անձանց խնդիրներին: Մենք ակնկալում ենք դրական լուծում՝ շատ սիրելի կառավարությունից», -«Ալիքի» հետ զրույցում ասում է ակցիայի մասնակից Անդրանիկ Կարսլյանը։

Ուղիղ եթերում Ջավախքի բնակիչներից մեկն ասում է, որ իրենք փաստի առաջ են կանգնած, քանի որ իրենց պատասխանատվության են ենթարկում՝ կամ հինգ տարի ազատազրկում, կամ էլ պարտադրում են ծառայել: Ջավախքցին զբաղված է, ունեն ընտանիքներ, բազմաթիվ խնդիրներ: Մի քանի ժամ շարունակ բողոքող երիտասարդները փակ են պահել Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետը՝ ասելով, որ խնդիրները չլուծվելու դեպքում՝ բողոքի ակցիայի մասնակիցների թիվը կարող է ավելանալ:

Ակցիայի մասնակիցներից տեղեկացանք, որ ՀՀ-ի ոստիկանությունից կապ են հաստատել իրենց հետ, պատկան բոլոր մարմինները տեղյակ են խնդրից, վաղը՝ դեկտեմբերի 15-ին ակցիայի մասնակիցներից մի քանի հոգու կընդունեն ՀՀ կառավարությունում:

Ուղիղ եթերի տեսագրությունը՝ Անդրանիկ Կարսլյանի ֆեյսբուքյան էջից:

Աննա Պեչենեւսկայա