Մի խումբ ջավախքահայեր հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ հայ-վրացական սահմանի Բավրայի անցակետի մոտ տեղի էր ունեցել բողոքի ակցիա կապված վերջին շրջանում որոշ ջավախքահայերի մոտ խնդիրների հետ կապված ՀՀ-ի տարածքում։ Այսօր առավոտյան ժամը 12:00 ին Ջավախքից ժամանած մի խումբ երիտասարդներ հանդիպել են ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին և նրա տեղակալ Աղասի Կիրակոսյանի հետ:

Այս հարցի առնչությամբ, ինչպես տեղեկացրեց ակտիվիստ Անդրանիկ Ղարսլյանը՝ Վալերի Օսիպյանը և նրա տեղակալ Աղասի Կիրասկոսյանը մտահոգված են սահմանին բերման ենթարկված ջավախքցիների խնդրի վերաբերյալ: «Նշել ենք, որ այս պահին 10 հոգի բերման ենթարկված կա և 300 հոգի հետախուզման մեջ են հայտնվել: Սակայն խնդիրն այսքանով չի սահմանափակվում, քանի որ խոսքը 1000-ին հասնող ջավախքցիների մասին է: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստացել է դրական լուծում տալ ի օգուտ ջավախքահայերի, սակայն հարցի հստակ պատասխանը կլինի երկուշաբթի՝ դեկտեմբերի 17 ին»,-ասում Անդրանիկ Կարսլյանը:

Նրա խոսքերով՝ սակայն, եթե հարցին դրական լուծում չտրվի, նրանք հանդիպելու են նաև կառավարության ներկայացուցիչներին, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ջավախահայերը բախվեցին բավականին զգալի խնդրի: Բազմաթիվ մարդկանց սահմանին փաստաթղթային ստուգում անցնելու ժամանակ պարզվել էր, որը նրանք չեն ծառայել բանակում, ինչի համար մարդկանց բերման են ենթարկում եւ ստիպում ընտրություն կատարել ծառայության եւ ազատազրկման միջեւ:

 

Լուսինե Մկրտչյան

Նինոծմինդա