Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հիշեցնենք, որ երեկ եղանակային բարդ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ էր որոշ տեսակի տրանսպորտային միջոցների համար։