Գուրջաանիում «ազգային շարժման» անդամները փորձել են կողաշրջել ոստիկանների ավտոբուսը (տեսանյութ)

1tv.ge-Գուրջաանիում իրավիճակը լարված է: Տեղում գտնվում են «ազգային շարժման» լիդերները, որոնք քիչ առաջ փորձել են կողաշրջել ոստիկանների ավտոբուսը: Այս մասին տեղեկացնում է առաջին ալիքի լրագրողը:

«Ազգային շարժման» անդամ Դավիթ Կիրկիտաձեն ջարդել է ավտոբուսի ապակին:

Իրավապահներ, Վրաստանի նախագահի երդմնակալության հետ կապված փակել էին Թելավի տանող ճանապարհը և ցուցարարներին առաջարկել են Թելավի մեկնել Ղվարելիով, որից ցուցարարները հրաժարվել են: Ընդիմության ներկայացուցիչները ոստիկանության պատնեշը փորձել են խախտել ավտոմեքենաներով:

Տեղում գտնվում են նաև նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն, Գիորգի Վաշաձեն և Նիկա Մելիան:

Գուրջանիում հավաքվածները կրկին պահանջում են բացել ճանապարհը:

Վրաստանի ներքին գործերի նախարարը, նախագահի երդմնակալության արարողության պատճառով այսօր արձակել էր հրաման, որի համաձայն Թելավի տանող ճանապարհը ժամանակավորապես փակվելու էր: