ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջից:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: