vali.ge բազային ավելացել են ֆինանսական 7 կազմակերպության տվյալներ

1tv.ge-Խնդրահարույց վարկերի զրոյացման համար ստեղծված vali.ge հատուկ կայքէջում կրկին թարմացվել են տվյալները:

Ֆինանսների նախարարության տեղեկությամբ, միացյալ բազային ավելացել է ևս 7 ֆինանսական կազմակերպություն: Դրանք են. «Կրեդիտլայն» ՍՊԸ (վարկատու. creditline.ge), UNIVERSAL SERVICE ՍՊԸ (վարկատու. fastcredit.ge), «Միսո ինտել-էքսպրես» ԲԸ (վարկատու. inteliexpress.net), «Լենդաֆ միկրոֆինանսական կազմակերպություն» ՍՊԸ (վարկատու. lendup.ge), «Մայքրո ֆին միկրոֆինանսական կազմակերպություն»(վասրկատու. microfin.ge), «Մոնլայն» ՍՊԸ (վարկատու. mon.ge, gocash.ge, espreso.ge, kapiki.ge, loan.ge), «Վարկային պատմությունների վրացական բյուրո» ՍՊԸ (վարկատու. «Պրիվատբանկ»):

Այս պահի դրությամբ, կայքէջում զետեղված է տեղեկություն 586 446 վարկառուի, 1 230 180 վարկային գրառման մասին, ընդհանուր պարտքը կազմում է 3,852,276,648 լարի:

Կայքէջում սեփական տվյալներն ստուգելու համար անհրաժեշտ է անցնել երեք փուլ. Վարկառուի անձնական համարի մուտքագրումը. Ծննդյան օր/ամիս/թվական, անվտանգության նպատակով նշել հատուկ դաշտը: Նշված փուլերն անցնելուց հետո, եթե վարկառուն գտնի իր տվյալները, դա նշանակում է, որ դեկտեմբերի 15-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կզրոյացվի կայքէջում նշված պարտքը: