Ախալցխայի փողոցները զարդարվում են ամանորյա լույսերով

Ախալցխայի փողոցներում զգացվում է ամանորյա տրամադրություն՝  զարդարվում են փողոցները: Այսօր՝ դեկտեմբերի 21-ին կենտրոնական պարտեզում սկսվեց ամանորյա տոնածառի զարդարումը, որը տոնական կլուսավորվի դեկտեմբերի 25-ին:

Ախալցխայի շրջանի քաղաքապետարանը 45,658 լարի հատկացրել է ամանորյա միջոցառումներին համար:

«Ինձ շատ դուր է գալիս մեր քաղաքը: Արդեն զգացվում է տոնական տրամադրությունը եւ հաճելի է երեկոյան զբոսնել: Ուրախ եմ, որ քաղաքապետարանը  այսպես հոգ է տանում մեր քաղաքի համար տոնական օրերին», -ասում է Ախալցխայի բնակիչ  Սոփիկո Ճուբուրիձեն: