Այսօր տարածված է H1N1 վարակի շտամը, աչքի է ընկնում իր ագրեսիվությամբ, քան նախորդ տարի H3 վարակի շտամը

1tv.ge-Այսօր տարածված է H1N1 վարակի շտամը, աչքի է ընկնում իր ագրեսիվությամբ, քան նախորդ տարի H3 վարակի շտամը,-այս մասին հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ասել է լրագրողներին: Նրա խոսքերով, այդ պատճառով է, քաղաքացիների հաճախակի դիմումը հիվանդանոցներ:

Վերջին երեք շաբաթվա ընթացքում ունենք գրիպի աճող դինամիկա: Եթե մինչ այդ գոյություն ուներ գրիպի սովորական տեսակ, ապա այս անգամ գործ ունենք H1N1 շտամի հետ, որը աչքի է ընկնում իր ագրեսիվությամբ, քան նախորդ տարի H3 վարակի շտամը: Ցավոք ունենք երկու զոհ, այդ իսկ պատճառով կոչ եմ անում բնակչությանը ցուցաբերել զգուշություն:

Առանձնապես ուշադիր պետք է լինեն տարեցները և խրոնիկական հիվանդություններով տառապողները և հղի կանայք»,-հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: