Ճրագալույցի Պատարագ Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում

Այսօր Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցում` ձեռամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի, մասնակցությամբ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի և Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի, մատուցվեց Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ:

Հընթացս Սուրբ Պատարագի՝ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնեց օրվա խորհուրդը, իսկ Սուրբ Պատարագի ավարտին Արժանապատիվ քահանա հայրերը հանդես եկավ օրհնության խոսքով, ներկաներին շնորհավորեց Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Հրաշափառ Աստվածահայտնության տոնի առթիվ, շնորհակալություն հայտնեց նախորդ տարվա եկեղեցու խաչի քավորին, ապա հավատացյալներին ներկայացրեց Ախալքալաքի «Սուրբ Խաչ» եկեղեցու այս տարվա խաչի քավոր Վարդան Սահակյանին։ Ճրագալույցի Սուրբ Պարտարագին ներկա հավատացյալները եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տուն տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:

Վաղը ժամը 10։30-ին տեղի կունենա Սուրբ Ծննդյան Սուրբ և Անմահ Պատարագ։

 

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան