Սալոմե Զուրաբիշվիլին Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին շնորհավորում է Սուրբ ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին շնորհավորում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ: Այս մասին հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։

Վրաստանի նախագահը երկրում ապրող հայերին մաղթում  է բարօրություն և ուրախություն և հայտարարում, որ հայ և վրաց ժողովրդի բազմադարյա բարեկամությունը հիմնված է հենց սիրո և փոխըմբռնման վրա, որը իրոք օրինակելի է: