Վրաստանում H1N1 վիրուսից հաստատվել է մահվան 10 դեպք, որոնցից մեկը Աբասթումանի բնակիչ 25-ամյա երիտասարդ է

Ներկա դրությամբ H1N1 վիրուսից պաշտոնապես հաստատված է մահվան 10 դեպք: Դրանցից մեկը մեկը Աբասթումանցի 25-ամյա երիտասարդ է:

Երեկ՝ հունվարի 7-ին Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում մահացել է Աբասթումանիի բնակիչ 25-ամյա Օթար Չիլաշվիլին: Նրա մահվան պատճառ է հանդիսացել H1N1 վիրուսը, որը հանրության շրջանում հայտնի է որպես խոզի գրիպ:

Ընտանիքի անդամների խոսքերով՝ երիտասարդի մահվան պատճառը հանդիսացել է ուշացած բուժօգնությունը:

Բժիշկների խոսքերով՝ երիտասարդը հիվանդանոց է հասել ուշացած վիճակում, ինչի պատճառով հիվանդի վիճակը բարդացել էր:

Ընտանիքի անդամները  25-ամյա երիտասարդի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին: Նրանց խոսքերով՝ նրանք ժամանակին են դիմել հիվանդանոց, սակայն հիվանդը անուշադրության է մատնվել, ինչի պատճառով մահացել է:

H1N1 վիրուսվ վարակված հիվանդը հիվանդանոց է դիմել դեկտեմբերի 29-ին թոքային բորբոքման պատճառով: