Ախալքալաքում ձնաբքի պատճառով երթեւեկությունը սահմանափակ է

Ախալքալաքում այսօր ձնաբքի պատճառով ճանապարհները վատանցանելի կամ փակ են տրանսպորտային միջոցների համար։

Այս պատճառով Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը իր Facebook-ի էջի միջոցով տեղեկացնում է մունիցիպալիտետի բնակչությանը, ստեղծված վատ եղանակային պայմանների պատճառով չերթևեկել ավտոմեքենաներով՝ արտակարգ իրավիճակներից խուսափելու համար։ Հայտարարված է ձյունամրրիկ և սպասվում է քամու ուժգնացում։

«Արտակարգ իրավիճակների դեպքում խնդրում ենք կապնվել արտակարգ իրավիճակների կենտրոնի թեժ գծի՝ 112 հեռախոսահամարին», ասված է տարածված հաղորդագրության մեջ։

՛