Ախալցխայի քաղաքապետարանը ստացել է անհրաժեշտ դեղորայք H1N1 վիրուսի դեմ պայքարելու համար

Առողջապահության նախարարությունը  հիվանդությունների ղեկավարման  եւ հասարակության առողջապահության ազգային կենտրոնի միջոցով  Ախալցխայի քաղաքապետարանի հասարակության առողջապահության կենտրոնին փոխանցել է որոշ քանակի «տամիֆլյու» դեղորայք սեզոնային գրիպի վարակի բուժման համար, հակավիրուսային դեղորայքով բավարարելու եւ հիվանդներին ժամանակին բուժելու նպատակով:

«Տամիֆլյու» դեղորայքը անվճար հասանելի կլինի  առողջության վիճակի մասին N IV/100 ձեւաթղթի, դեղատոմսի եւ անձնագրի ներկայացնելու դեպքում  օրենքով ընդունված հետեւյալ անձանց համար՝

ա) Հղիների

բ) Սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին, որոնց միավորների թիվը չի գերազանցում 100 000

գ) 0-մինչեւ 18 տարեկան  երեխաներին

դ) Թոշակառուներին (կանայք — 60 տարեկանից, տղամարդիկ — 65 տարեկանից)

ե) Սիրտ-անոթային համակարգի հիվանդություն ունեցողներին

զ) Օնկոլոգիական հիվանդություններ ունեցողներին

է) Շնչառական օրգանների հիվանդություն ունեցողներին

ը) Շաքարային դիաբետով տառապողներին:

Կարիքի դեպքում դեղորայքը  կփոխանցվի ստացիոնար բուժ հաստատությանը  ներկայացված վերոնշյալ համապատասխան փաստաթղթերի ներկայացման հիման վրա:

Քաղաքացիները կարող են դիմել քաղաքապետարանի հասարակական առողջապահության կենտրոն:

Հասցե- ք. Ախալցիխե, Կեցխովելի № 6,  4-րդ հարկ

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներին՝ 0(322) 22 16 24,
Փատի Խաբուլիանի 599 19 33 69,

Քեթեւան Գոգոլաձե 595 95 61 43,

Մաիա Մամուլաշվիլի 571 35 07 75: