Թբիլիսիում 22-ամյա աղջկա մահվան պատճառ է հանդիսացել H1N1 վիրուսը

Լաբորատոր հետազոտությունը հաստատեց, որ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների հիվանդանոցում մահացած 22-ամյա հիվանդի մահվան պատճառը H1N1 վիրուսն է:

Հիվանդը անցյալ շաբաթ ընդունվել է մայրաքաղաքի  հիվանդանոցներից մեկում, գրիպից  առաջացած էնդեֆալիտի ախտորոշմամբ: Աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել Բորժոմիից: Մի քանի օրվա ընթացքում նա միացված է եղել արհեստական շնչառությանը սարքին եւ մահացել հունվարի 9-ին:

«Ողբերգական դեպք է, սակայն այստեղ H1N1- ի վիրուսի հետ միասին (հիվանդի մոտ) կային նաեւ շատ լուրջ հիվանդություններ», — ասում է հանրային առողջության ազգային կենտրոնի գիտաշխատող Պաատա Իմնաձեն:

Նա ավելացրեց, որ համաձայն հիվանդի իրավունքների մասին օրենքի նա չի կարող մանրամասներ ասել առանց ընտանիքի անդամների համաձայնության: