Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 170 բեռնատար եւ 36 մարդատար ավտոմեքենա: