Նինոծմինդա-Հայաստան մայրուղին բաց է

Nor.ge-Հունվարի 10-ի վաղ առավոտվանից Նինոծմինդա-Հայաստան ճանապարհին տարվում են ձնամաքրման աշխատանքներ:

Այս պահի դրությամբ միջպետական նշանակություն ունեցող Նինոծմինդա-Հայաստան մայրուղին բաց է:

Հիշեցնենք, որ առատ ձյան և բքի պատճառով հունվարի 9-ին փակ էր Նինոծմինդա-Հայաստան մայրուղին , որի հետևանքով գոյացել էր մեքենաների հերթ:

Հունվարի 9-ի երեկոյան տարված ձնամքրման արդրյունքում ճանապարհը միակողմանի բաց էր:Սակայն արդեն առավոտյան բացվեց ճանապարհը երկկողմանի ուղղություններով: