Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ժամը 20:00-ի դրությամբ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար

Վաստանում ՀՀ դեսպանատնից տեղեկացնում են, որ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ժամը 20:00-ի դրությամբ ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը շարունակում է փակ մնալ։

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն