Վրաստանի վարչապետի որոշմամբ հիվանդներին «Տամիֆլյու» դեղամիջոցը բժշկի նշանակմամբ տրվելու է անվճար

Վրաստանի վարչապետ Մամուկա Բաղտաձեի որոշմամբ, սեզոնային գրիպի կանխարգելման եւ նվազեցման նպատակով, հակագրիպային «Տամիֆլյու» դեղորայքը  բժշկի նշանակման դեպքում Վրաստանի բոլոր քաղաքացիներին կտրվի անվճար:

Նշենք, որ այս դեղորայքը հենց սկզբից անվճար տրվում էր որոշ խմբի մարդկանց, ինչպիսին են հղիներն ու սոցիալապես անապահով անձինք:

Համաձայն պետության ղեկավարի  հանձնարարականի՝ առողջապահության նախարարությունը որոշ ժամանակահատվածում, գրիպի կտրուկ աճի ժամանակահատվածում բոլոր հիվանդներին ապահովում է «Տամիֆլյու» դեղորայքով, եթե այն նշանակված է բժշկի կողմից: