Քութաիսիում գրիպից 28-ամյա երիտասարդ է մահացել

Քութաիսիում 28-ամյա մի տղամարդ է մահացել գրիպի վիրուսից առաջացած բարդությունների պատճառով:

Ըստ տարածված տեղեկատվության երիտասարդը բուժվում էր «էվեկս» կլինիկայում: Վերջին 9 օրվա ընթացքում նա միացված էր արհեստական շնչառության սարքին:

Կլինիկայի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գեորգի Նիյադաձեն լրագրողներին հաստատել է, որ նախօրեին հիվանդը մահացել է H1N1 վիրուսից: Միեւնույն ժամանակ, Նիյադաձեն շեշտում է, որ երիտասարդը ուշացումով է եկել հիվանդանոց:

Երիտասարդի հայրը Գիա Բերդզենեշվիլին ասում է, որ գրիպի հետ միասին նրա որդին տառապում էր բնածին հիվանդություններով:

«Նա եկել էր հիվանդանոց իր ոտքերով։ Որդիս տառապում էր էպիլեպսիայից եւ  երկրորդը այս հիվանդությունն էր»,- ասում է մահացածի հայրը եւ ավելացնում, որ բժիշկների նկատմամբ բողոք չունի: