Ախալցխայում նշեցին պետական դրոշի օրը

Այսօր՝ հունվարի 14-ին Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի շինության դիմաց տեղի ունեցավ միջոցառում նվիրված Վրաստանի պետական դրոշի օրվան: Միջոցառման կազմակերպիչները նահանգապետարանի շենքից կախել էին մեծ չափերի պետական դրոշը եւ նրա շուրջ տեղական «Մեսխեթի» երգչախումբը հանդես եկավ ժողովրդական երգերի կատարմամբ:

Միջոցառմանը ներկա էին Սամցխե-Ջավախքի նահանգապետը եւ տեղական իշխանության ներկայացուցիչները: Ախալցխայի տարբեր շենքերի վրա այսօր կարելի է տեսնել Վրաստանի պետական դրոշը:

Հիշեցնենք, որ Վրաստանի հերալդիկայի պետական խորհուրդը կոչ է արել քաղաքացիներին Վրաստանի պետականության և անկախության, ազգային և անձնական ազատության կարևորագույն խորհրդանիշը հարգելու նպատակով, տների պատշգամբներից կախել երկրի պետական դրոշը: