Հայաստանում սկսեց աշխատանքը 7-րդ գումարման Ազգային ժողովը

Հայաստանում հունվարի 14-ին իր աշխատանքը սկսեց 7-րդ գումարման ազգային ժողովը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 9 կուսակցություն։ Արդյունքում ԱԺ-ն ստացել է 132 պատգամավոր։ Համաձայն ՀՀ Ընտրական օրենսգրքի, վեցերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորների 50 %-ը անցել են համամասնական ցուցակով, իսկ մյուս 50%՝ վարկանիշային ընտրակարգով:

Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր Թավշյա հեղափոխության ընթացքում, իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ:

ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի ում մեծամասնություն է կազմում «Իմ քայլը» դաշինքը, որը ունի 88 մանդատ: Հաջորդը Բարգավաճ Հայաստանն է 26 մանդատով եւ երրորդ քաղաքական ուժը Լուսավոր Հայաստանն է 18 մանդատով: