Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Վրաստանում ժամը 14:29-ին տեղի է ունեցել 3,3 մագնիտուդ երկրաշարժ: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն ցնցումները գրանցվել Քվեմո-Սվանեթիի Ռաճա Լեչխումի շրջանում Ամբրոլաուրիում, Ծեսի գյուղից 13 կմ. խորության վրա:

Ներկա պահին փլուզումների կամ շինությունների վնասվածքի մասին տեղեկություն չկա: