Ադիգենում բացվեց արդարադատության տուն

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Սամցխե-Ջավախքի շրջանի ղեկավար Բեսիկ Ամիրանաշվիլիի  եւ Ադիգենի շրջանի քաղաքապետ Զաքարիա Էնդելաձեի հետ Ադիգենում բացեցին 60-րդ հասարակական կենտրոնը:

2018 թվականին շրջանում բացվեց մեկ արդարադատության տուն  Ախալցխայի շրջանի Ազղոր գյուղում եւ մեկ արդարադատության տուն՝ Ախալքալաքում:

Հասարակությունը կունենա հնարավորություն  տեղում օգտվել 200-ից ավել ծառայություններից, հագեցված նորագույն սարքավորումներով եւ ժամանակակից թվային եւ տպատառ գրադարանով,   անվճար ինտերնետով:

Բացի այս ամենից, բոլոր նոր բացված հասարակական կենտրոններում պրոբացիոներներին կծառայեն  Պրոբացիայի ազգային գործակալության ներկայացուցիչները:

Այս պահի դրությամբ ամբողջ Վրաստանում, Ադիգենիի կենտրոնից բացի, կա ժամանակակից չափանիշներին համապատասխան 59 հասարակական տուն: