Ախալցխայում պատմական բաղնիքների վերանորոգման աշխատանքները կիրականանան թուրք մասնագետների հետ համատեղ

Ախալցխայում, Ռաբաթ թաղամասում առկա արեւելյան ձեւի բաղնիքների վերանորոգման աշխատանքներում ներգրավվելու են թուրք մասնագետները: Դրա փոխարեն վրացական կողմը հնարավորություն կունենա մասնակցելու այսպես կոչված պատմական Տաոում գտնվող եկեղեցական համալիրի վերանորոգման աշխատանքներին, որոնք ներկայումս գտնվում են Թուրքիայի տարածքում:

Ինչպես նշում են Մշակութային ժառանգության ազգային գործակալությունում՝ արդեն պատրաստ է այս հուշարձանի վերանորոգման աշխատանքների նախագիծը: Գարնանը Թուրքիայից ժամանելու է մասնագետների խումբ  եւ նրանց հետ միասին որոշվելու են նախագծի մանրամասները:

Ախալցխայի պատմական բաղնիքների վերանորոգման աշխատանքները ծրագրված էր 2016 թվականին, որի նախապատրաստման աշխատանքների համար հայտարարվել էր 34 000 լարիի տենդեր, ինչի շնորհիվ մշակութային ժառանգությունը մաքրվեց հողից :

Այս հուշարձանը կառուցվել է XVII-XVIII դարերում եւ այն իր կառուցվածքով եզակի հուշարձան է:

Արեւելյան ձեւի բաղնիքներ Սամցխե-Ջավախքում Ռաբաթից բացի կան նաեւ Ազղորում, բայց այն ի տարբերություն Ռաբաթից՝ փոքր է: Թուրքիայի հետ կիսվող հուշարձանների ցուցակում հայտնվել են նաեւ Ազղորի բաղնիքները, որի հիման վրա  Ազղորի բաղնիքների վերանորոգման աշխատանքներին եւս մասնակցելու են թուրք մասնագետները: