Ախալցխա-Նինոծմինդա և Ախալքալաք-Կարծախ ճանապարհներին վերականգնվել է երթևեկությունը

1tv.ge-Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում, միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ90-կմ112 (Նինոծմինդա-Հայաստանի սահման) հատվածում ազատ է ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Ախալքալաք-Կարծախ ճանապարհին վերականգնվել է թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունը:

Բարդ օդերևութաբանական պայմանների (ուժգին քամի, սահմանափակ տեսանելիություն) պատճառով, միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհի կմ1-կմ36.5 հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտուբուսների երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: