Բորժոմիի անտառներում երիտասարդ է մահացել

Բորժոմիի մունիցիպալիտետի Կղվիբիսի գյուղի բնակիչ 21 ամյա Ս. Լ-ի դին հարազատները անտառում են հայտնաբերել:

Նրանց խոսքերով երիտասարդը անտառ էր գնացել, որտեղ եւ մահացել է: Երիտասարդի մահվան պատճառը պարզում  են իրավապահ մարմինները: Հարազատները ենթադրում են, որ տղան ձիու վրայից ցած է ընկել եւ  գիտակցությունը կորցնելով սառել:

Գործի քննությունը սկսվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինչը ենթադրում է մարդուն ինքնասպանության հասցնել: