Դատարանը սկսել է քննել Պակիստանի քաղաքացու հարցը, ով մեղադրվում է անչափահասներին հետապնդելու մեջ

Հունվարի 8-ից սկսվեց 37-ամյա պակիստանցի տղամարդու նախադատական նիստը, որին կողմերը ներկայացրին իրենց ապացույցները: Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Ախալցխայում ձերբակալվել էր 37-ամյա  Պակիստանի քաղաքացի, ով հայկական դպրոցի հարակից փողոցում անչափահաս աղջիկների վկայությամբ հետեւել է նրանց: Այդ մասին ոստիկանությունում վկայություն են տվել մի քանի անչափահաս աղջիկներ: Akhaltskha.net-ը դատական գործին ավելի մանրամասն տեղեկանալու համար կապ հաստատեց ձերբակալված  37-ամյա  Պակիստանի քաղաքացու պաշտպան Շալվա Գոգոլաձեի հետ:

«Դատականը քննարկեց մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը եւ մերժեց այն:

Դատական նիստի ժամանակ վերոնշյալ հարցի շուրջ անչափահասները հարցաքննվեցին իրենց ծնողների հետ միասին եւ նրանց ցուցումները ամբողջովին տարբեր էին եւ միմյանց հակասող: Ես զրուցեցի նաեւ մեղադրյալի հետ եւ նա մանրամասնորեն պատմեց, թե ինչ փողոցներով   է ման եկել քաղաքում: Նա ունի մաշկի դերմատիտ, որը առաջացնում է քոր  եւ հաճախ քորել է գոտկատեղից ներքեւ, ինչը հիմք է դարձել հետապնդման կասկածանքի: Տվյալ հիվանդությունը նրա մոտ հաստատված է փորձաքննության արդյունքով»,-ասում է Շալվա Գոգոլաձեն:

Akhaltskha.net-ի լրագրողի  հետ  զրույցում, փաստաբանը նաեւ նշում է, որ զրուցել է այն մարդկանց հետ, ում հետ մեղադրյալը հարաբերություն եւ կապ է ունեցել մինչեւ ձերբակալվելը եւ բոլորը նրան նկարագրում են դրական:

Պաշտպանը ակնարկում է, որ իր մեղադրյալի հանդեպ հետապնդման մեղադրանքը հնարավոր է անչափահաս աղջիկների վախից առաջացած երեւակայութան արդյունք է, քանզի տվյալ տղամարդը, որպես օտարերկրացի դիմագծերով տարբերվում է տեղացիներից:

Դատարանը հունվարի 15-ին սկսեց վկաների հարցաքննությունը եւ այն կշարունակվի քայլ առ քայլ:

Նշենք, որ Ներքին գործերի նախարարությունը մեղադրված 37-ամյա տղամարդուն ձերբակալել է 2018 թվականի նոյեմբերի 10-ին: Նա մեղադրված է 141-րդ հոդվածով, որը նախատեսում է 8-10 տարի ազատազրկում:

 

Հոդվածում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Akhaltskha.Net-ի խմբագրության տեսակետների հետ