2019-2020 թվականներին մանդատուրի ծառայությունը կաշխատի ևս 260 հանրային դպրոցում

1tv.ge-Մինչև 2019 թվականի սեպտեմբերը դպրոցի անվտանգության համար պատասխանատու բոլոր անձինք կունենան մետաղի դետեկտոր (մետաղի հայտնաբերման սարք): Այս մասին այսօր նշվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացված շնորհանդեսին: Քննարկման թեման՝ «Անվտանգ դպրոցի» նախագիծն է:

Կրթության նախարարության տեղեկությամբ, դպրոցներում որակապես ձևավորվում է նոր տիպի մանդատուրի ծառայություն, հոգատարությանը և կանխարգելմանը միտված ինստիտուտ: Հզորացվում են մանդատուրի ծառայությունում գոյություն ունեցող հոգեբանական ծառայությունների կենտրոնները:

Մշակվել է նաև «Հանրակրթական հաստատությունում անգվտանգության և հանրային կարգապահության պաշտպանության կարգը և պայմանները», ըստ որի յուրաքանչյուր դպրոցում կստեղծվի խորհրդակցական խորհուրդ:

Ինչպես նշվել է շնորհանդեսին, այս պահի դրությամբ, ընթանում է աշխատանք՝ էլեկտրոնային ծրագրի ստեղծման շուրջ, որը կապահովի ծնողի, դպրոցի վարչության, մանդատուրի և կրթության նախարարության ներկայացուցիչների բարձր ներգրավվածությունը դպրոցական գործընթացին: Ծրագիրը նրանց հնարավորություն կտա աշակերտի մասին տեղեկություն ստանալ էլեկտրոնային ռեժիմում:

Սամցխե-Ջավախքում և Սամեգրելոյում ևս կբացվեն նոր հոգեբանական ծառայության կետրոններ: Երկրի մասշտաբով այսօր աշխատում է 8 հոգեբանական կենտրոն. Թբիլիսիում երկու, Ռուսթավիում, Թելավիում, Գորիում, Փոթիում, Քութաիսիում և Բաթումիում: Ստեղծվելու է նաև մանդատուրի ծառայության 8 շրջանային կենտրոն:

Կրթության նախարարության տեղեկությամբ, 2019-2020 թվականներին մանդատուրի ծառայությունը ներկայացված է լինելու ևս 260 հանրային դպրոցում: Մանդատուրներին խրախուսելու նպատակով ընթացիկ տարվա հունվարի մեկից նրանց աշխատավարձն ավելացել է 200 լարիով:

Առողջ կենսակերպի հաստատման և ժողովրդականացման նպատակով, մանդատուրների և դպրոցի աշակերտների ներգրավվածությամբ, երկրի մասշտաբով կանցկացվեն բազմաթիվ սպորտային միջոցառումներ, տարբեր գերատեսչությունների հետ միասին, կանցկացվի նաև անվտանգ դպրոցի շաբաթյակ: