Ախալցխայի հայկական եկեղեցու բակում նշեցին հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը

Հունվարի 28-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց հանրապետական մաղթանք ի պաշտպանություն եւ  պահպանություն հայ ազգի եւ զինված ուժերի: Հանրապետական մաղթանքի ավարտին Ախալցխայի հոգեւոր տեսչությունը շնորհավորեց ներկաներին հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ, որից հետո եկեղեցու բակում տոնի կապակցությամբ տեղի ունեցավ միջոցառում:

Միջոցառման ընթացքում «Ախալցխա» երգի ու պարի համույթը հանդես եկավ կատարումներով: