Ավարտական քննությունները վերացվելու են 2020 թվականից

2020 թվականից դպրոցներում վերացվելու են ավարտական քննությունները,-այս մասին կրթության համակարգի նոր մոդելի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, քննությունների ազգային կենտրոնի եկավար, Սոփո Գորգոձեն: Այս մասին հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։

Սոփո Գորգոձեի խոսքերով, հիմնական փոփոխությունները գործի են դրվելու 2020 թվականին: Իսկ մինչ այդ, 2019 թվականին ավարտական քննությունները վերացվելու են 11-րդ դասարանցիների համար, սակայն ավարտական քննություններ այս տարի հանձնելու են 12-րդ դասարանցիները:

Ինչպես հայտարարում են նախարարությունում, նշված փոփոխությունները ծառայելու են կրթության համակարգում դպրոցների դերի հզորեցմանը: