Արեւվմտականություն արեւվմտյան արժեհամակարգի պակասության պայմաններում

Երբ որոշ ժամանակ ապրում ես ամենաարեւվմտյան երկրի ամենաարեւմյան նահանգում, ամենաազատական ու ավանդաբար դեմոկրատներին պատկանող Կալիֆոռնիայում, ցավով գիտակցում ես, թե ինչու իմ ծննդավայր Վրաստանը, չնայած բազմաթիվ հռչակագրերի , չի դառնա արեւվմտյան քաղաքակրթության մաս: Դժվար համատեղելի բան է ,մի կողմից հավակնել ժողովրդավարական, մարդու իրավունքների պաշտպան պետություն, միաժամանակ, թույլ տաս, որ քո լրատվական միջոցները վերածվեն տարածաշրջանում փաստացի միապետական ռեժիմներից մեկի վարձկաններ։ Այլ կերպ ինչպե՞ս բացատրել իրատեսականությունից, պատասխանատվությունից զուրկ տրվող տեղեկատվությունը, հազարամյա ընդհանուր պատմություն ունեցող երկու ազգերի միջեւ անվստահության մթնոլորտ ստեղծելու անվերջ փորձերը։

Իբրեւ թե արեւմտյան արժեքների կրող այս լրագրողներին տեսնես պատկերացում ունե՞ն, որ իրենց ամերիկյան գործնկերներին, չգիտես ինչու, բնավ չի անհանգստացնում այն, որ Կալիֆոռնիայում արդեն շատ վաղուց տեղեկայված է գեներալ Անդրանիկի արձանը։ Չէ որ Թուրքիա պետության տեսակետից զորավար Անդրանիկ Օզանյանը անջատողական է եւ անթիվ թուրք զինվոր է սպանել։ Իսկ տեղյա՞կ են , որ ԱՄՆ պետության մոտ հարց չի ծագել, թե ինչու՞ նախորդ տարի Լոս Անջելեսի փողոցներից մեկին տրվեց «անջատողական» Արցախի ( սովետական տարբերակով՝ Լեռնային Ղարաբաղի) անունը։ Եւ վերջում, քանզի հասանք դրան, ինչու՞ երբեք ԱՄՆ կառավարությունը չի արտահայտել մտահոգություն այն բանի վերաբերյալ, որ ԱՄՆ քաղաքներից մեկում՝ Գլենդեյլում , համարյա 300000 բնակչության երեւի 80 տոկոսը չի տիրապետում պետական լեզվին, եւ քաղաքի փողոցներում համարյա բոլոր ցուցանակները , նույնիսկ ավտոբուսների վրա ռեկլամային պաստառները կրկնօրինակվում են հայերեն լեզվով։

Արտակ Այվազյան

28. 01.2019 թ Լոս Անջելես