ԱՄՆ-ի Geopolitical TV հեռուստաընկերության հյուրն է Էդուարդ Այվազյանը

ԱՄՆ-ի Geopolitical TV հեռուստաընկերության ուղիղ եթերում Ջավախքի խնդիրներին վերաբերվող հարցերին է պատասխանում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, Akhaltskha.Net կայքի գլխավոր խմբագիր՝ Էդուարդ Այվազյանը:

Հարցերը վերաբերվում են Սամցխե-Ջավախքի հայությանը հուզող մի շարք խնդիրներին եւ շրջանի շուրջ վերջին զարգացումներին: Շրջանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ակտիվությանը: Ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու շուրջ ստեղծված լրատվական աղմուկին: Անդրադարձ է կատարվում նաեւ գարնանը Ջավախքի համար թելեթոն դրամահավաք անցկացնելու գաղափարին:

Geopolitical TV հեռուստաընկերության հարցազրույցի ուղիղ եթերը վարեց Արցախյան ազատամարտիկ եւ հասարակական գործիչ՝ Կարեն Գալստյանը: