Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը. ՀՀ վարչապետ

«Դրանք ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի են ունենում մտքերի փոխանակություններ: Կոռեկտ չէ, չեմ կարող բառացի ասել՝ ես այսպես ասեցի, նա՝ այնպես ասաց», — ասաց վարչապետը:

Հարցին՝ անդրադարձե՞լ են արդյոք Արցախի հարցին, Փաշինյանն ասաց. «Չեմ կարող ասել»: Կա՞ նախաձեռնություն՝ վերսկսել բանակցությունները. Փաշինյանն ասաց, որ այդ հարցը ԱԳ նախարարների քննարկման օրակարգում է գտնվում.

«Պարոն Ալիևի հետ հանդիպմանն ասել ենք, որ մեր արտգործնախարարներն են աշխատում այդ ուղղությամբ, համանախագահների հետ միասին րեկոմենդացիա կներկայացնեն, կորոշենք», — ասաց նա: Անդրադառնալով «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզին՝ վարչապետն ասաց. «Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց»:

 

Նարեկ Կիրակոսյան

Armtimes.com