Ախալցխայի ապրիլի 9 փողոցում բնակարան են թալանել

Ախալցխայում ապրիլի 9-ը փողոցում բնակարան են կողոպտել: Տվյալ փողոցի բնակչի կարծիքով՝ գողը բնակարան է մուտք գործել լուսամուտից: Գողության պահին ընտանիքի անդամները գտնվել են Թբիլիսիում, ինչից կարելի է ենթադրել, որ գողերը նախօրոք իմացել են այն մասին, որ տան տերերը քաղաքից դուրս են գտնվում: Կողոպտված տանից հանցագործները տարել են անձնական իրեր և ոսկեղեն:

Դեպքի առիթով հետաքննությունը ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասի «գ» ք/ենթակետով, ինչը ենթադրում է բնակարանի անօրինական մուտքն ու պատժվում է ազատազրկմամբ, 6-ից 10 տարի ժամկետով: