Ախալցխայում տուն էր այրվում

Ախալցխայի Պ. Նաթենաձե փողոցի վրա ժամը 18:00-ին հրշեջ ծառայության կանչ է գրանցվել: Հրդեհը բռնկվել է վառարանի ծխնելույզի պատճառով եւ փոխանցվել տան կտուրին ու տանիքին:

Այս պահի դրությամբ հրշեջ ծառայության արագ արձագանքման շնորհիվ հրդեհը հանգցվել է: