Աշակերտները ավարտական գնահատականների հիման վրա կստանան դպրոցական ատեստատ

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է, որ պետական քննությունների փոխարեն աշակերտներին տրվելու է դպրոցական ատեստատ գնահատականների հիման վրա:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ ավարտական դասարանի աշակերտը ատեստատ ստանալու համար պետք է բոլոր առարկաներից ունենա դրական գնահատական: Այսինքն ավարտական ատեստատ ստանալու համար աշակերտին հարկավոր է, որ նա յուրաքանչյուր առարկայից ստանա նվազագույնը ավարտական հինգ միավոր:

Հիշեցնենք, որ 2018-2019 կրթական տարվա համար պետական քննությունները հանվել են 11-րդ և 12-րդ դասարանցիների համար: