Վրաստանում մեքենաների համար ապահովագրությունը պարտադիր կդառնա

Վրաստանում գրանցված ավտոմեքենաների համար ապահովագրությունը պարտադիր կդառնա:Համապատասխան օրենսդրական փոփոխության նախագիծը արդեն իսկ մտցվել է խորհրդարան:

Օրինագծում նշված է, որ պարտադիր ապահովագրության ձեռքբերումը հնարավոր է ապահովագրողի, ապահովագրության գործակալի կամ ապահովագրության բրոկերի միջոցով էլեկտրա-տեխնիկական վճարման միջոցով:

Պարտադիր ապահովագրություն չեն անցնելու Վրաստանի պաշտպանության նախարարությանը պատկանող մեքենաները:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Վրաստանում գրանցված ավտոմեքենաների պարտադիր տեխզննումը: