Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով փետրվարի 9-ի Ժամը 11:00 դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանպարհը բաց է։