Իսպանիայի Արարատ Հայկական Միությունը միանալով աշխարհի բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններին իր աջակցությունն է ցուցաբերում Ջավախքի հայությանը

Վրաստանի Հանրապետության կառավարությանը
և բարեկամ վրաց ժողովրդին՝
Իսպանիայի Արարատ Հայկական Միությունից

Հարգելի կառավարություն, սիրելի վրացիներ.

Վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող հակահայ գործողությունները, որոնց միակ
նպատակն է՝ սրել հայ-վրացական բարիդրացիական դարավոր հարաբերությունները, ոչ
մի տրամաբանական և, առավել ևս, իրավական հիմքեր չեն կարող ունենալ, քանի որ
դրանք առաջնորդվում, ֆինանսավորվում և ուղղորդվում են Ադրբեջանի կոռումպացված և
ավտորիտար ռեժիմի կողմից:

Հիմք ընդունելով Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում Արցախյան ազատամարտիկ
Միքայել Ավագյանի կիսանդրու վերականգնումը՝ այս տարածաշրջանի (և ոչ միայն)
ադրբեջանցիները բողոքի ակցիաներ են իրականացնում Վրաստանում, որի նպատակը,
իրականում, ո՛չ թե վերոնշյալ կիսանդրու ապամոնտաժումն է, այլև տարածաշրջանում
իրավիճակի ապակայունացումը, Վրաստանում հակահայկական տրամադրությունների
ստեղծումն ու հայ-վրացական հարաբերություններում սեպ խրելը:

Այս նպատակով, Ադրբեջանը գործի է դրել ո՛չ միայն ապատեղեկատվությամբ լեցուն և
վարձու իր ողջ լրատվադաշտը, այլև քաղաքական գործիչների բացահայտ ընդրկումը մի
հարցի շուրջ, որը, ինչպես արդեն վերը նշվեց, ունի մեկ նպատակ՝ հրահրել հայվրացական
բախում:

Այս իսկ պատճառով, Իսպանիայի Արարատ Հայկական Միությունը, միանալով աշխարհի
բազմաթիվ այլ հասարակական կազմակերպություններին, իր աներկբա աջակցությունն է
ցուցաբերում Ջավախքի հայությանը և կոչ անում՝ չտրվել սադրանքներին, որոնք ուղղված
են ո՛չ միայն վրացահայության, այլ նաև՝ հենց Վրաստանի պետականության դեմ:

Իսպանիայի Արարատ Հայկական Միություն
տնօրինություն

Բնօրինակը կցված է ֆայլում