Թբիլիսիում տեղի կունենա Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված ցուցահանդես

Փետրվարի 16-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվում է ճանաչված նկարիչ, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից, Հայաստանի նկարիչների միության անդամ Արմեն Խոջոյանի (գեղանկար, կոլաժ, գրաֆիկա, պղնձե փորագիր աշխատանքներ) ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացումից հետո կկայանա հանդիպում հայ արձակագիր, գրաբարից և ռուսերենից թարգմանությունների, ինչպես նաև սեփական ստեղծագործությունների մի քանի ժողովածուների հեղինակ Վարդան Ֆերեշեթյանի հետ:

Մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար: