Տյառնընդառաջի տոնը Ախալցխայում

Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։

Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան:

Տոնի առիթով Ախալցխայի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում  երեկոյան տեղի ունեցավ ժամերգություն: Ժամերգության ընթացքում կատարվեց նորապսակների օրհնության կարգ։ Հոգեւոր տեսչությունը նորապսակներին նվիրեց Ջավախեցի Երկերի ժողովածու Ղազարոս Տեր Գրիգորյանի գիրքը:

Ժամերգության ավարտին եկեղեցու բակում նորապսակների հետ միասին վառվեց տոնական  խարույկը:

Տյառնընդառաջ տոնը նշվեց շրջանի բոլոր հայկական եկեղեցիներում:

Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջը հռչակվել է նորապսակների օրհնության օր։