Ախալցխայի քաղաքապետարանը ձեռք է բերում տեսախցիկներ

Ախալցխայի քաղաքապետարանի տարածքում մոնտաժվելու է լրացուցիչ 19 տեսախցիկ: Քաղաքապետարանը արդեն հայտարարել է  տենդեր  հսկողության  տեսախցիկներ ձեռք բերելու համար:

Մրցույթի փաստաթղթերի համաձայն՝ տեսախցիկները միանալու են Ներքին գործերի նախարարության ընդհանուր  կենտրոնին, բայց տեսահանվածից մեքենաները չեն տուգանվելու:

Քաղաքապետարանը տեսախցիկները կտեղադրի կենտրոնական ճանապարհներին անվտանգության նպատակով:
19 տեսախցիկի լրիվ հավաքածուի  համար  նախատեսված է 34 800  լարի:

Ձեռք բերված տեսախցիկները տեղակայվելու են  Ազղորիի եւ Ծնիսի ճանապարհին, նաեւ քաղաք Ախալցխայում եւ Ուղեբեռնային Կայանի (Տավառնի)  մոտակա բնակելի  տարածքում:
Տենդերը հայտարարվելու է փետրվարի 20-ին եւ կավարտվի փետրվարի 22-ին: