1894 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ ՁՆԱՌԱՏ ԱԽԱԼՑԽԱՆ

«Փետրուարի 13-ին Եղիսաբէթեան ուսումնարանում տեղի էր ունենալու հոգաբարձական պատգամաւորների ընտրութիւններ, բայց այդ օրը ժողովուրդը կրկին չէր հաւաքուել, ուստի ընտրութիւնը մնաց անկատար, որովհետև մի այնպիսի անյարմար օր էր, որ անկարելի էր, որ տեղի ունենային ընտրութիւնները: Փետրուարի 3-ից մինչև 14-ն այստեղ անդադար առատութեամբ ձիւն էր գալիս, որ դիզուելով բարձրութիւնը հասնում էր 2 արշինից աւելի. ճանապարհները փակուեցան, նոյն իսկ քաղաքում ման գալ անկարելի էր, բացի դրանից շատերին յայտնի չէր թէ ընտրութիւն է լինելու, որովհետև այս անգամ հրաւիրաթղթեր չտարածեցին, միայն շաբաթ երեկոյեան եկեղեցում յայտնեցին, այն էլ այդ օրը եղանակի վատութեան պատճառով շատ քչերն էին եկեղեցին գնացել:

Հենց այդ օրը Ախալցխացի հայ թատերասէրների խումբը Կարապետեան ուսումնարանում ներկայացում պիտի տար, բայց եղանակի վատութեան պատճառով ներկայացումն էլ յետաձգուեց»:

 

            «Նոր Դար», 1894, № 29, 18 փետրվարի

           Արմեն Ասատրյան

          պատմաբան